
ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ
Աստուած անեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէքումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ ևմտաց , որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան ևժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց: Յանճառ և յանպատում բարեգորովութեան քում շնորհաբաշխհաճութեամբ հեղեր ի սիրտս մեր զսէր Հայրենեաց և զնախանձ բարեփոյթ շինութեան աշխարհիս և ետուր մեզզգիտութիւն ճշմարտութեան քրիստոսաւանդ հաւատոց և զոգի կամաց` ի լինել պաշտպան անսասանութեանլրման սահմանաց Հայաստանեայց աշխարհի : Եւ արդ անկեալ առաջի սքանչելափառ վայելչութեան աթոռոյԲարձրելոյդ` աղաչեմք, զի ողորմութեամբ քով մեծաւ յարուսցես զփառս Հայոց և դարձուսցես ի մեզ զշնորհեալնի քէն ի սկզբանէ անտի արարչութեան աշխարհի զերկիրն մեր` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս ՏաննՄահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից, զոր ետուր մեզ ի սեպհականութիւնմշտնջենաւոր և ի տեղի աստուածպաշտութեան ի սերունդս որդւոցն Հայկայ յաւիտեան: Վասն զի դու եսաղբիւր ամենայն իրաւանց և բեկանես զանիրաւութիւն մարդկան և շնորհես զկարողութիւն բազկի զօրութեանայնոցիկ, ոյք քև զօրացեալ` ի քէն ընդունին զպարգևն կելոյ և զպսակ յաղթութեան:
Եւ վասն զի չիք ոք Բարձրեալ բայց ի քէն և դու միայն կաս և մնաս յաւիտեան և յերկինս են փառք քո և ի յերկրիվերստին հաստատել հաճեցար զնախամեծար փառս Հայաստանեայց աշխարհիս` ամենայն զօրութեամբհոգւոյ բանականի աղերսեմք, զի հրաշակերտեսցես ի Հայս զամենայն կամս բարերարութեան քո և տացեսզօրհնաբեր օգնականութիւն աջոյ ձեռին հզօրիդ յամենայն ժամ: Շնորհեա՛ մեզ զլոյս մտաց և զիմաստութիւներկնաճեմ` յընթադրել զամենայն հարուածս երևելի և աներևոյթ թշնամւոյն: Դարձեալ վերստին մատուցեալ իպատուանդան գահու արդարադատ իշխանութեան փառաց անեղի դ` աղաչեմք, զի փարատեսցես ի մէնջզամենայն երկպառակութիւն և ջնջեսցես յերկրէ մերմէ զդաւաճանութիւն նենգութեան ուրացելոցն: Եկեսցէ ինոսա ցասումն երկնից, և հալածեսցէ զնոսա սրտմտութիւն բարկութեան երկնառաք պատժոցդ: Ժամանեսցեն ինոսա յերկնից առ ի քէն ամենայն հարուածք չարաչարք` ըստ չափու եղկելի վարուց և գործոց նոցա: Յամօթ և իչիք դարձուսցես զունայնութիւն մեծամտութեան իւրեանց և զաղտեղութիւն քստմնելի դաւադրութեանց նոցաբարձցես ի միջոյ : Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյարեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ ևդատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զիկարկամեալ գօսացուցանէ Տէր զմատունս այնոցիկ, ոյք ընդ գրով հաստատութեան արկանել իշխեսցենզպայմանադրութիւն սրբապիղծ մատնութեան Հայրենեաց: Եւ որ ոք զանօրինեալ և զաստուածուրաց ձեռն իւրմխեսցէ ի լրումն ամբողջականութեան աշխարհիս Հայոց և դաւս ընդդէմ կենաց Հայաստանեայց նիւթեսցէ ,հատուսցես նմա ըստ ահեղազօր իրաւանց արդարութեան ստեղծողիդ աստ և ի հանդերձելումդ: Եւ քեզ միայնոյմեծիդ Աստուծոյ, կենարարիդ և պարգևողիդ անմահութեան և լուսոյ, Արարչիդ եւ հաստչիդ ամենայնի`գովութիւն, երկրպագութիւն, իշխանութիւն եւ փառք յամենայն արարածոց և յորդւոցս ազգիս ի դարս դարուց ևընդ ամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ARMENIA Today
Комментариев нет:
Отправить комментарий