Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

среда, 28 сентября 2011 г.

Առաջին անգամ Հայաստանում. հաճախորդների սպասարկում՝ Skype-ի միջոցով


ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է «Առցանց խորհրդատու» ծառայության մեկնարկի մասին: Անվճար զանգահարելով Skype-ի միջոցով՝ հաճախորդները կարող են բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն ստանալ օնլայն ռեժիմում: Այս մասին հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:
Դրա համար անհրաժեշտ է այցելել բանկի պաշտոնական կայքը` www.vtb.am և սեղմել «Առցանց խորհրդատու» կոճակը: Հաճախորդը կարող է ընտրել իրեն հետաքրքրող հարցի ճշտման ցանկացած հարմար տարբերակ` գրել էլեկտրոնային հաղորդագրություն, կատարել աուդիո և վիդեո զանգ, ծառայությունը անվճար է և հասանելի Skype համակարգի բոլոր օգտվողներին, սպասարկումն իրականացվում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:
«Առցանց խորհրդատու» ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից 18:30:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий